Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Վարկերի վաղաժամկետ մարման տույժերի հարցը կվերանայվի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է վարկային պարտավորությունները վաղաժամկետ մարելու դեպքում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկառուների նկատմամբ կիրառվող տույժ-տուգանքների խնդրին: «Մենք ունենք բազմաթիվ դիմումեր, որ բանկերը, վարկային կազմակերպությունները համապատասխան վարկային...

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ-ներին առաջարկում է Green վարկեր

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գերմանական KfW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ներին առաջարկում է իրականացնել էներգաարդյունավետ ներդրումներ Green վարկերի միջոցով: Բանկում նշել են, որ Green վարկերը տրամադրվում են 2-ից մինչև 5 տարի...

Հայէկոնոմբանկում հիփոթեքի տոկոսը կարելի է մարել եկամտային հարկից

Հայաստանի տարածքում նորակառույց շենքում բնակարան գնելիս Հայէկոնոմբանկի հիփոթեքային վարկի տոկոսագումարը հաճախորդները կարող են մարել իրենց աշխատավարձից փոխանցված եկամտային հարկով: «Համաձայն «Եկամտային հարկի մասին» օրենքի՝ վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների եկամտային հարկն...

Յունիբանկի քարտապանները «Սիրմեդ» բժշկական կենտրոնում զեղչեր կստանան

Յունիբանկը՝ «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ, իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս բանկի քարտապանները զեղչեր կստանան: Ինչպես հայտնել են բանկում, Յունիբանկի թողարկած ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%,...

Անելիք Բանկը երկրորդ անգամ թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր

Մարտ 3, 2017 | 12:18

Անելիք Բանկը երկրորդ անգամ թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր

Անելիք Բանկը երկրորդ անգամ թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ 6,25% տարեկան եկամտաբերությամբ:


Ինչպես հայտնել են բանկում, պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ:

Երկրորդ թողարկման ծավալը կազմել է $5 մլն: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` $100 անվանական արժեքով:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք` Երևանում ու մարզերում գործող բանկի 14 մասնաճյուղերում:

«Անելիք Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ճկուն ներդրումային գործարքներ: Իսկ պարտատոմսերը ներդրումներն ապահովելու և ինֆլյացիայից պաշտպանելու հարմար ու աշխարհում տարածված գործիք են»,- նշել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Բանկում առանձնացրել են պարտատոմսեր ձեռքբերած հաճախորդներին տրվող առավելությունները՝ դրամով և դոլարով արդեն հաստատված վարկային սահմանաչափ, 25% զեղչ SWIFT փոխանցումների համար, Hotel Express-Anelik համատեղ բրենդային նվեր քարտ, Priority pass ծառայության տրամադրում աշխարհի 700 օդանավակայաններում, VIP-lounge ծառայության հասանելիություն ու բժշկական ապահովագրություն` կախված գնված պարտատոմսերի ծավալից:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Անելիք Բանկն առաջին անգամ իր պատմության մեջ թողարկել էր անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք նշված ժամկետում ամբողջությամբ տեղաբաշխվել էին:

«Պարտատոմսերը երաշխավորված են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով: Անվանական արժեկտրոնային պարտատոմսերն ունեն մի շարք առանձնահատկություններ` ցպահանջ չեն, սակայն ցանկացած պահի կարող են վաճառվել շուկայական գնով»,- ընդգծել են բանկում: