Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը: «Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ,...

Բաքվի ֆոնդային բորսան դուրս է եկել ԵՖԲՖ-ից, որի գլխամասը Երեւանում է

Բաքվի ֆոնդային բորսան իր տարեկան ժողովում որոշել է դուրս գալ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) կազմից, գրում է Trend.az-ը՝ վկայակոչելով բորսայի տարածած հաղորդագրությունը: «ԵՖԲՖ-ում ընթացող վերջին միտումները լրջորեն սահմանափակում են նրա հետագա գործունեության հեռանկարները,...

Zangi-ն Արցախի բարբառով նոր ստիկերներ կստեղծի

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ: Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն: Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-ն թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել...

Հայկական Parallyzed-ն ընդգրկվել է Google Play-ի Editor’s Choice խաղերի կազմում

Հայկական Koreez Games-ի պատրաստած Parallyzed խաղն ընդգրկվել է Google Play-ի Editors’ Choice հավելվածների շարքում: Parallyzed-ը արկածային պլատֆորմային խաղ է անբաժան քույրերի մասին, որոնք ունեն տարբեր ունակություններ և պետք է օգնել նրանց միստիկ աշխարհում հաղթահարել ճանապարհին հնադիպող խոչընդոտները:...

Հայկ Չոբանյան. Լոնդոնի միջոցառումը կխթանի ՀՀ տեխնո բրենդի զարգացումը

Մարտ 7, 2017 | 12:40

Հայկ Չոբանյան. Լոնդոնի միջոցառումը կխթանի ՀՀ տեխնո բրենդի զարգացումը

Լոնդոնում մարտի 9-10-ը կայանալիք B2B միջոցառմանը բրիտանական կողմից մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 70 ընկերություն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը:

Նա ընդգծել է, որ այս միջոցառումը երկու երկրների պատմության մեջ ամենախոշոր համատեղ բիզնես նախաձեռնությունն է, որի շրջանակում հայկական ընկերություններն իրենց վերջին տեխնոլոգիական լուծումները կցուցադրեն բրիտանական բիզնես և տեխնոլոգիական համայնքին:

«Մասնակից հայկական ՏՏ ընկերությունների կողմից առաջարկվող ծառայություներն ընդգրկում են գրեթե բոլոր ՏՏ ուղղությունները՝ վիրտուալ իրականությունից, 3D անիմացիայից եւ կրթությունից՝ մինչեւ մոբայլ հավելվածների մշակում եւ աութսորսինգ»,- նշել է Սամվել Գևորգյանը:

Միջոցառման կազմակերպիչն է BSC-ն՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ:

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ նշել է, որ ՏՀՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենախոստումնալից և արագ զարգացող ոլորտն է:

«Գիտահետազոտական հարուստ և աշխարհի լավագույն ցուցանիշներին չզիջող ավանդույթները, հմուտ և տաղանդավոր աշխատուժի առկայությունը և կառավարության լուրջ աջակցությունը նպաստել են, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների հանգույց դառնա ՝ ներգրավելով ՏՏ ոլորտի աշխարհի բազմաթիվ ընկերությունների: Գիտելիքահենք ոլորտն օտարերկրյա ներդրումների համար կարևոր մագնիս է, որն աշխատուժի զարգացման համար կարևոր խթան է, Հայաստանի համար տնտեսական հաջողության օրինակ: Սրա արդյունքում Հայաստանը շատ համապատասխան գործընկեր է դառնում Միացյալ Թագավորության համար, որը նույնպես կայացած դիրք է զբաղեցնում ՏՀՏ ոլորտում՝ որպես ստեղծագործական գերազանցության կենտրոն»,- ասել է դեսպանը:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը ևս կարեւորել է նախաձեռնությունը՝ երկրի տեխնոլոգիական բրենդի առաջխաղացման տեսանկյունից:

«Տեխնոլոգիական բրենդի առաջխաղացումը բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, նրա ճշգրիտ և արժանապատիվ դիրքավորմանը եւ այլ երկրներում Հայաստանի տեխնո պոտենցիալի ներկայացման հնարավորությանն է նպաստում: Մեծ Բրիտանիան այս առումով կարեւորագույն դեր է խաղում՝ հատկապես որպես ստեղծագործական գերազանցության կենտրոն: Եվրոպայի հետ մեր առևտրաշրջանառության տոկոսը բավական ցածր է՝ մոտ 25%, և այստեղ մենք առաջխաղացման մեծ հնարավորություններ ունենք»,- ասել է ԻՏՁՄ փոխտնօրենը: