Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

«Գլոբալ Կրեդիտ»-ը ֆինանսավորում է ինովացիոն ստարտափներին

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն՝ «Ռենեսա» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում, իրականացնում է ինովացիոն ստարտափների ֆինանսավորման ծրագիր: Ինչպես նշել են «Գլոբալ Կրեդիտ»-ում, ծրագրի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել...

PicsArt-ում հնարավոր կլինի սթիքերներ ստեղծել եւ տարածել

PicsArt-ը, որն արդեն ունի 400 մլն ներբեռնում և ամսական 90 մլն ակտիվ օգտատեր, գործարկել է սթիքերների պատրաստման և տարածման գործառույթ: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ օգտատերերն այժմ հնարավորություն են ստանում ազատ օգտագործման համար սթիքերներ ստեղծել ու կիսվել դրանցով: Սթիքերները...

Ամերիաբանկը հատուկ փաթեթներ է ներդրել

Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է բանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: «Մենք ժամանակ առ ժամանակ վերանայում ենք մեր առաջարկները հաճախորդներին և թիրախային սեգմենտներին: Անցած տարվա 4-րդ եռամսյակում հասկացանք, որ թերևս...

Հունվար-փետրվարին 6,2% տնտեսական ակտիվություն է գրանցվել

2017թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 6,2% տնտեսական ակտիվություն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշների համաձայն՝ 2017թ....

Բանկերի եւ ՎԿ-ների կողմից գրավի իրացման ժամկետները կհստակեցվեն

Մարտ 16, 2017 | 12:58

Բանկերի եւ ՎԿ-ների կողմից գրավի իրացման ժամկետները կհստակեցվեն

Բանկերին և վարկային կազմակերպությունների կողմից գրավի առարկայի իրացման գործընթացը կիրականացվի հստակ ժամկետներում, իսկ դրա խախտման դեպքում վարկառուների նկատմամբ կիրառվող տուգանքների դադարեցման մեխանիզմներ կսահմանվեն:


Համապատասխան հանձնարարականով կառավարության այսօրվա նիստում հանդես է եկել վարչապետ Կարեն Կարապետյանը:

Արդարադատության նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել համապատասխան առաջարկությունները:

«Գործող օրենսդրական կարգավորումները գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության բավականին լայն շրջանակ»,- նկատել է վարչապետը:

Նրա խոսքով՝ բռնագանձման ծանուցումը գրավատանը հանձնելուց հետո, այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ չլինելու դեպքում, խնդիրը մտահոգիչ է դառնում հետևյալ տեսանկյունից.

«Երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրանով ապահովված պարտավորության չափը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչեւ այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը»: