Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը: «Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ,...

Բաքվի ֆոնդային բորսան դուրս է եկել ԵՖԲՖ-ից, որի գլխամասը Երեւանում է

Բաքվի ֆոնդային բորսան իր տարեկան ժողովում որոշել է դուրս գալ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) կազմից, գրում է Trend.az-ը՝ վկայակոչելով բորսայի տարածած հաղորդագրությունը: «ԵՖԲՖ-ում ընթացող վերջին միտումները լրջորեն սահմանափակում են նրա հետագա գործունեության հեռանկարները,...

Zangi-ն Արցախի բարբառով նոր ստիկերներ կստեղծի

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ: Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն: Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-ն թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել...

Հայկական Parallyzed-ն ընդգրկվել է Google Play-ի Editor’s Choice խաղերի կազմում

Հայկական Koreez Games-ի պատրաստած Parallyzed խաղն ընդգրկվել է Google Play-ի Editors’ Choice հավելվածների շարքում: Parallyzed-ը արկածային պլատֆորմային խաղ է անբաժան քույրերի մասին, որոնք ունեն տարբեր ունակություններ և պետք է օգնել նրանց միստիկ աշխարհում հաղթահարել ճանապարհին հնադիպող խոչընդոտները:...

Գյումրիում բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը

Մարտ 20, 2017 | 11:01

Գյումրիում բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը

Գյումրիում՝ Աբովյան փողոց 248/7 հասցեում, բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը:


Բանկում նշել են, որ մասնաճյուղի բացմանը ներկա են եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

«Կումայրի» մասնաճյուղի բացմանը զուգահեռ մեկնարկել է «Իմ Գյումրին» արշավը, որի շրջանակում մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն քարտային, վարկային եւ առցանց ծառայությունների մասով հատուկ առաջարկներ: Այս համատեքստում, մասնավորապես, թողարկվել են «Իմ Գյումրի» խորհրդանշական անվանումը կրող АrCa վճարային քարտեր, որոնք կտրամադրվեն «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին առանց սպասարկման վճարի եւ առանց կանխիկացման միջնորդավճարի՝ 2 տարի ժամկետով:

Բացի այդ, մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն Visa Classic, Visa Gold, MasterCard Standard, MasterCard Gold դեբետային կամ կրեդիտային քարտեր, իսկ իրավաբանական անձ հաճախորդներին`Visa Business, MasterCard Business քարտեր`առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի:

Բանկը տեղեկացնում է, որ «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդների համար կգործեն նաև վարկերի հատուկ պայմաններ, մասնավորապես, կտրամադրվեն վարկեր Ամերիաբանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով ցածր տոկոսադրույքով, իսկ վերաֆինանսավորման արշավի ներքո նվազեցված տոսկոսադրույքները կիջեցվեն ևս 0,25%-ով:

«Հեռահար բանկային ծառայություններից օգտվելու մշակույթը տարածելու և բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին կտրմադրվեն անվճար ինտերնետ և մոբայլ բանկինգ, ինչպես նաեւ հեռախոսային բանկինգ ծառայությունները: Իրավաբանական անձանց կտրամադրվի ինտերնետ և մոբայլ բանկինգ` առանց առաջին տարվա սպասարկման վճարի: Նույն համատեքստում նորաբաց մասնաճյուղի տարածքում, ինչպես նաև Գյումրիի Ռիժկով փողոցի սկզբնամասում (Ռիժկովի փողոց, 1/2) տեղակայվել են Express banking 24/7 ծառայության ինքնասպասարկման տերմինալներները, որոնց միջոցով բանկի հաճախորդները կարող են ոչ միայն կանխիկ ելքագրել եւ մուտքագրել, այլ նաև առանց բանկ այցելելու իրականացնել մի շարք այլ բանկային գործարքներ: Վերոնշյալ առաջարկները գործելու են մինչեւ 2017թ. հունիսի 30-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրությունում: