Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

«Գլոբալ Կրեդիտ»-ը ֆինանսավորում է ինովացիոն ստարտափներին

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն՝ «Ռենեսա» ներդրումային ընկերության հետ համագործակցության շրջանակում, իրականացնում է ինովացիոն ստարտափների ֆինանսավորման ծրագիր: Ինչպես նշել են «Գլոբալ Կրեդիտ»-ում, ծրագրի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել...

PicsArt-ում հնարավոր կլինի սթիքերներ ստեղծել եւ տարածել

PicsArt-ը, որն արդեն ունի 400 մլն ներբեռնում և ամսական 90 մլն ակտիվ օգտատեր, գործարկել է սթիքերների պատրաստման և տարածման գործառույթ: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ օգտատերերն այժմ հնարավորություն են ստանում ազատ օգտագործման համար սթիքերներ ստեղծել ու կիսվել դրանցով: Սթիքերները...

Ամերիաբանկը հատուկ փաթեթներ է ներդրել

Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է բանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: «Մենք ժամանակ առ ժամանակ վերանայում ենք մեր առաջարկները հաճախորդներին և թիրախային սեգմենտներին: Անցած տարվա 4-րդ եռամսյակում հասկացանք, որ թերևս...

Հունվար-փետրվարին 6,2% տնտեսական ակտիվություն է գրանցվել

2017թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 6,2% տնտեսական ակտիվություն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշների համաձայն՝ 2017թ....

Կարեն Կարապետյան․ Բանկերն առաջարկի ավելցուկ ունեն

Մարտ 20, 2017 | 12:32

Կարեն Կարապետյան․ Բանկերն առաջարկի ավելցուկ ունեն

ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն ասել է, որ բանկերն առաջարկի ավելցուկ ունեն:


Այդ մասին նա ասել է Տավուշի մարզում կայացած հանդիպումների ժամանակ:

Պատասխանելով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասին հարցին, Կարեն Կարապետյանը նշել է.

«Հոկտեմբերից առ այսօր մենք չորս անգամ նվազեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքները, որը բացահայտ կամ ոչ բացահայտ պետք է ազդի հիփոթեքային տոկոսադրույքների վրա: Բանկը նույն բիզնեսն է, որը փող է վաճառում: Այսօր մեր բանկային շուկայում ընդամենը 9 տոկոս փողն է դրսից բերված, 91 տոկոսը մեր ավանդատուների, մեր քաղաքացիների փողն է: Մենք համարում ենք, որ այսօրվա շուկայական տոկոսադրույքը բարձր է և չի նպաստում տնտեսության աշխուժացմանը:

2016 թ. բանկերն ավարտել են բավական մեծ շահույթով և առաջարկի ավելցուկ ունեն: Այս մրցակցության պայմաններում այդ շուկայի տոկոսադրույքները նվազելու են: Ի՞նչ ենք անելու մենք: Մեր կողմից ստեղծվող հիմնադրամների՝ Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և այլ հիմնադրամների միջոցներով շուկա ենք բերելու էժան փող, որը լինելու է սահմանափակ: Բայց դրանով բանկային մրցակցությունն ավելի կոշտանալու է և բանկերի՝ իրենց տոկոսադրույքները թելադրելու կամ առաջարկելու մոտիվացիան, հնարավորությունը պակասելու են»: