Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Յունիբանկը 2016-ին ֆինանսական ցուցանիշների աճ է գրանցել

Յունիբանկը կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ամփոփել է 2016թ. արդյունքները՝ գրանցելով հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Ինչպես հայտնել են բանկում, բանկի ակտիվները 2016թ. նախորդ տարվա համեմատ աճել են 17,2%-ով՝ կազմելով 185,4 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 11,2%-ով և...

Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է BAFT-ի անդամ

Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակում միացել է Առևտրի և ֆինանսավորման բանկային ասոցիացիային (BAFT, Bankers' Association for Finance and Trade): Ինչպես հայտնել են բանկում, BAFT-ը միջազգային բանկային գործառնությունների համաշխարհային ասոցիացիա է, որի նպատակն է «համախմբել աշխարհի...

Յունիբանկի Privé մասնաճյուղը տեղափոխվել է Հյուսիսային պողոտա

Յունիբանկի Privé մասնաճյուղը նախօրեին բացվել է նոր հասցեում՝ ք. Երեւան, Հյուսիսային պողոտա 5/1, 1 տարածք: Բանկում նշել են, որ «համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին Յունիբանկն այսուհետ կընդունի ավելի հարմարավետ, ընդարձակ և ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց...

Yandex-ը ստեղծում է սեփական ձայնային օգնականը

Yandex-ը Android-ի իր բետա-տարբերակում թեստավորում է «Ալիսա» ձայնային օգնականը, որը կարող է խոսել եղանակի մասին, ճանապարhի երթուղիներ գծել, հուշել հասցեներ, որոնել տեղեկատվություն ինտերնետում և այլն: Siri-ի և Google Assistant-ի «ռուս կոլեգային» կարելի է հարցեր ուղղել ձայնով կամ ստեղնաշարով...

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ՌԴ-ից գումար ստանալ սոցցանցերի միջոցով

Մայիս 3, 2017 | 12:33

 ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ՌԴ-ից գումար ստանալ սոցցանցերի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները կարող են դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից դեպի աշխարհի 16 երկիր, այդ թվում` Հայաստան, «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:

Ինչպես տեղեկացրել են բանկում, արագ դրամական փոխանցումները ստացվում են անմիջապես Masterсard և Maestro քարտերին՝ շուրջօրյա և ժամանակի իրական ռեժիմում:

«Նոր հնարավորությունների շնորհիվ ինչպես փոխանցողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները` ուղարկելով և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա` առանց բանկի մասնաճյուղեր այցելելու»,- ասված է հաղորդագրությունում:

Սոցցանցերի միջոցով փոխանցումներ կարելի է իրականացնել ռուբլով` 100 - 75 հազ. ռուբլու սահմաններում: Փոխանցման արժույթը քարտի արժույթից տարբերվելու դեպքում փոխանցման գումարն ավտոմատ կերպով կփոխարկվի ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

Ծառայությունը ներկայացված է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ iOS-ի և Android-ի համար նախատեսված բջջային հավելվածներում:

«Օդնոկլասնիկի» ցանցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է ընտրել ստացողին ընկերների ցուցակից կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները, և նշել գումարը: Օգտատիրոջ համար պարտադիր չէ իմանալ ստացողի քարտի համարը, քանի որ տվյալները հարցվում են ստացողից:

Փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է մտնել սեփական պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին, սեղմել «Ստանալ փոխանցումը» և մուտքագրել սեփական Mastercard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին:

«Վկոնտակտե» ցանցի միջոցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բացել երկխոսության պատուհանն այն օգտատիրոջ հետ, որին ուղարկվում է փոխանցումը, այնուհետև ընտրել «Գումար» կետը, մուտքագրել գումարը և մեկնաբանություն, մուտքագրել ուղարկողի քարտային տվյալները և հաստատել փոխանցումը։ Ստացողը կստանա հաղորդագրություն փոխանցումով, և նա կընտրի, թե որ քարտին հաշվեգրվի գումարը:

Mastercard և Maestro քարտերից «Վկոնտակտե» ցանցում ամսական մինչեւ 75 հազ. ռուբլի ընդհանուր գումարով փոխանցումների համար ակցիայի շրջանականում միջնորդավճար չի գանձվի: Նշված գումարը գերազանցելու դեպքում գանձվում է միջնորդավճար՝ 1%-ի չափով, նվազագույնը՝ 30 ռուբլի: