Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Յունիբանկը 2016-ին ֆինանսական ցուցանիշների աճ է գրանցել

Յունիբանկը կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ամփոփել է 2016թ. արդյունքները՝ գրանցելով հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Ինչպես հայտնել են բանկում, բանկի ակտիվները 2016թ. նախորդ տարվա համեմատ աճել են 17,2%-ով՝ կազմելով 185,4 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 11,2%-ով և...

Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է BAFT-ի անդամ

Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակում միացել է Առևտրի և ֆինանսավորման բանկային ասոցիացիային (BAFT, Bankers' Association for Finance and Trade): Ինչպես հայտնել են բանկում, BAFT-ը միջազգային բանկային գործառնությունների համաշխարհային ասոցիացիա է, որի նպատակն է «համախմբել աշխարհի...

Յունիբանկի Privé մասնաճյուղը տեղափոխվել է Հյուսիսային պողոտա

Յունիբանկի Privé մասնաճյուղը նախօրեին բացվել է նոր հասցեում՝ ք. Երեւան, Հյուսիսային պողոտա 5/1, 1 տարածք: Բանկում նշել են, որ «համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին Յունիբանկն այսուհետ կընդունի ավելի հարմարավետ, ընդարձակ և ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց...

Yandex-ը ստեղծում է սեփական ձայնային օգնականը

Yandex-ը Android-ի իր բետա-տարբերակում թեստավորում է «Ալիսա» ձայնային օգնականը, որը կարող է խոսել եղանակի մասին, ճանապարhի երթուղիներ գծել, հուշել հասցեներ, որոնել տեղեկատվություն ինտերնետում և այլն: Siri-ի և Google Assistant-ի «ռուս կոլեգային» կարելի է հարցեր ուղղել ձայնով կամ ստեղնաշարով...

Գործարկվել է OnexMarket.com-ը կամ «հայկական առաջին ebay»-ը

Մայիս 15, 2017 | 16:39

Գործարկվել է OnexMarket.com-ը կամ «հայկական առաջին ebay»-ը

«ՕՆԷՔՍ» ընկերությունը գործարկել է OnexMarket.com օնլայն հարթակը, որը բացառապես նախատեսված է ռուսաստանցի սպառողին հայկական արտադրանք վաճառելու համար։

Ինչպես հայտնել են ընկերությունում, գործարկված հարթակն առաջինն է իր տեսակում։ Այն ռուսաստանցի սպառողին հնարավորություն է տալիս գնելու ապրանք անմիջապես արտադրողից՝ հայաստանյան գնին գրեթե հավասար գնով:

«Այս նախաձեռնության շնորհիվ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին արտադրողները կկարողանան առանց արտահանման ձևակերպումների և առաքման կազմակերպման ծախսերի վաճառել իրենց ապրանքը Հայաստանից դուրս:

Ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում ստեղծվել է միջազգային օնլայն առևտրի բոլոր ստանդարտներին համապատասխան կայք, որում տեղ են գտել հազարից ավելի անուն ապրանքներ, այդ թվում՝ կոշիկ, գորգեր, նարդի, շախմատ, բնական կոսմետիկա, տեխնիկա, կաշվե և ձեռագործ իրեր»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

ONEX.am-ը, լինելով ռուսական «Պոնի Էքսպրես» փոստային ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, խոստանում է «ապահովել վաճառված ապրանքի արագ և հուսալի առաքումը Ռուսաստանի ցանկացած հասցե»։

Նախաձեռնության շրջանակում «ՕՆԷՔՍ Մարկետ»-ը՝ «Իդրամ» վճարային համակարգի հետ համատեղ, մշակել և գործարկել է միջազգային փոխանցումների բաշխման մեխանիզմ մեկից ավելի հաշվեհամարների միջև, որի շնորհիվ օնլայն վաճառք իրականացնելուց անմիջապես հետո արտադրողն իր անձնական էջում կտեսնի փոխանցված գումարն ու գործարքի մանրամասները։

Ընկերության հիմնադիրները նպատակ ունեն ստեղծել ebay կայքի հայկական անալոգը։ Եթե այժմ տեսականին ավելացվում է հարթակում «ՕՆԷՔՍ Մարկետ»-ի անձնակազմի օգնությամբ, ապա կայքի երկրորդ տարբերակում հայ արտադրողներն արդեն կունենան իրենց անձնական օնլայն «գրասենյակը», որտեղից կկառավարեն կայքում ավելացվող տեսականին։

Առաջիկա ամիսներին ծրագրվում է վաճառք իրականացնել նաև ԱՄՆ-ում և Եվրոպայում:

«ՕՆԷՔՍ»-ում հույս են հայտնել, որ նախագիծը կնպաստի հայկական արտադրանքի արտահանմանն ու ճանաչելիության բարձրացմանը։