Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Յունիբանկը 2016-ին ֆինանսական ցուցանիշների աճ է գրանցել

Յունիբանկը կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ամփոփել է 2016թ. արդյունքները՝ գրանցելով հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Ինչպես հայտնել են բանկում, բանկի ակտիվները 2016թ. նախորդ տարվա համեմատ աճել են 17,2%-ով՝ կազմելով 185,4 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 11,2%-ով և...

Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է BAFT-ի անդամ

Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակում միացել է Առևտրի և ֆինանսավորման բանկային ասոցիացիային (BAFT, Bankers' Association for Finance and Trade): Ինչպես հայտնել են բանկում, BAFT-ը միջազգային բանկային գործառնությունների համաշխարհային ասոցիացիա է, որի նպատակն է «համախմբել աշխարհի...

Յունիբանկի Privé մասնաճյուղը տեղափոխվել է Հյուսիսային պողոտա

Յունիբանկի Privé մասնաճյուղը նախօրեին բացվել է նոր հասցեում՝ ք. Երեւան, Հյուսիսային պողոտա 5/1, 1 տարածք: Բանկում նշել են, որ «համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին Յունիբանկն այսուհետ կընդունի ավելի հարմարավետ, ընդարձակ և ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց...

Yandex-ը ստեղծում է սեփական ձայնային օգնականը

Yandex-ը Android-ի իր բետա-տարբերակում թեստավորում է «Ալիսա» ձայնային օգնականը, որը կարող է խոսել եղանակի մասին, ճանապարhի երթուղիներ գծել, հուշել հասցեներ, որոնել տեղեկատվություն ինտերնետում և այլն: Siri-ի և Google Assistant-ի «ռուս կոլեգային» կարելի է հարցեր ուղղել ձայնով կամ ստեղնաշարով...

Telegram-ում հայտնվել են նոր գործառույթներ

Մայիս 19, 2017 | 19:45

Telegram-ում հայտնվել են նոր գործառույթներ

Telegram մեսենջերում ավելացել են նոր ֆունկցիաներ: Թարմացված Telegram 4.0 տարբերակում այժմ ներդրվել են բոտերում օնլայն վճարային համակարգ, Telescope վիդեոհարթակը, ինչպես նաև բարելավվել է բրաուզերը:

Վճարումներ



Այժմ բոտերում հնարավոր է իրականացնել գնումներ, կավելանա հատուկ կոճակ օնլայն վճարումների համար, որը սեղմելուց հետո պետք է լրացնել բանկային քարտի տվյալները և ավարտին հասցնել օնլայն գործարքը: Apple Pay և Android Pay համակարգերով նույնպես կարելի է վճարում անել:

Telegram-ը չի պահպանում տվյալները: Վճարումների գործընթացը իրականացվում է Stripe համակարգով: Նշվում է, որ հետագայում կավելանան այլ համակարգեր նույնպես:

Նոր ֆունկցիան գործնականում կարելի է փորձարկել @ShopBot դեմո-բոտից օգտվելով: Այն վաճառում է ժամանակի մեքենա: Իսկ իրական վճարում կատարել հնարավոր է @TelegramDonate բոտի միջոցով:

Telescope

Տեսահաղորդագրություն ուղարկել հնարավոր է ցանկացած չաթից: Հանրային էջեր վարողները կարող են իրենց տեսանյութերը պահպանել Telescope հարթակում: telesco.pe/channel_name հղումով էջում կարելի է գտնել բոլոր հրապարակված վիդեոները: Նշենք, որ տեսանյութի տևողությունը չի կարող գերազանցել մեկ րոպեն: Պահպանված տեսանյութերը կարող է տեսնել յուրաքանչյուր օգտատեր, նույնիսկ նրանք, ովքեր չունեն telegram հաշիվ: Վիդեները նաև կարելի է տարածել սոցցանցերում:

Instant View



Եվս մեկ թարմացում բրաուզերում: Այժմ բրաուզերում կարելի է տեսնել, որ միայն տեքստային հաղորդագրությունները, այլ նաև նկարները և տեսանյութերը:

Այս տարվա մարտին Telegram մեսենջերում աուդիոզանգերի գործառույթ ավելացավ: Բոլոր զանգերը պաշտպանված են end-to-end գաղտնագրմամբ: