Փոխարժեքների Հաշվիչ
Ընտրեք բանկը, գումարը փոխանակելու համար
Դուք կունենաք խնայողություններ, եթե այցելեք
Փոխարժեքների հաշվիչը հաշվում է տարադրամի փոխանակային գումարը ՀՀ բոլոր բանկերում: Այն կօգնի նաև իմանալ խնայված գումարի չափը, եթե տարադրամը փոխանակվի լավագույն փոխարժեքով:
Վարկային Հաշվիչ
Գումար
Տոկոսադրույք
Ժամկետ (ամիս)
Նշված տոկոսադրույքով և ժամկետով գումարի ամսավճարը կազմում է
0.0
Վարկային հաշվիչը նախատեսված է միջին վարկային տոկոսադրույքով մարումները հաշվարկելու համար: Տրամադրվող տեղեկատվությունը նախատեսված է միայն հավասարաչափ մարումների համար: Հաշվիչի բոլոր դաշտերը խմբագրվող են և Դուք կարող եք փոխել տոկոսադրույքի չափը Ձեր տվյալներին համապատասխան:
Աշխատավարձի Հաշվիչ
Մաքուր
Կեղտոտ
Եկամտահարկ
0.0
Աշխատավարձի հաշվիչը ցույց է տալիս աշխատողի աշխատավարձի ամսական հետպահումները համաձայն ՀՀ օրենսդրության: Այն հաշվարկում է մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից և հակառակը:
Միլիոնատեր
Անհրաժեշտ է
Առկա Գումար
Խնայողություն
Ձեզ անհրաժեշտ գումարը կարող եք ունենալ
0
Տարի
0
Ամսից
Միլիոնատեր հաշվիչը օգնում է հաշվել այն ժամանակահատվածը, որի ընթացքում կարող եք հավաքել Ձեզ անհրաժեշտ գումարը: Նշեք ինչքան գումար է անհրաժեշտ, ինչքան գումար արդեն ունեք , եթե այդպիսին կա և ինչքան եք պատրաստ ամսական խնայել: Ժամանակահտավծը կերևա ներքևում:

Երևանում բացվել է արևային վահանակներ արտադրող SolarOn գործարանը

Երևանում այսօր պաշտոնապես բացվել է «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանը, որը 2016-ից գործունեություն է ծավալում SolarOn ապրանքանիշով: Գործարանի բացմանը մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան...

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը: «Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ,...

Բաքվի ֆոնդային բորսան դուրս է եկել ԵՖԲՖ-ից, որի գլխամասը Երեւանում է

Բաքվի ֆոնդային բորսան իր տարեկան ժողովում որոշել է դուրս գալ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/FEAS) կազմից, գրում է Trend.az-ը՝ վկայակոչելով բորսայի տարածած հաղորդագրությունը: «ԵՖԲՖ-ում ընթացող վերջին միտումները լրջորեն սահմանափակում են նրա հետագա գործունեության հեռանկարները,...

Zangi-ն Արցախի բարբառով նոր ստիկերներ կստեղծի

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ: Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն: Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-ն թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել...

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Հունիս 20, 2017 | 10:19

Անելիք Բանկը թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» քարտը

Անելիք Բանկն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հատուկ թոշակառուների համար ներկայացրել է «Հոգատար» ArCa Classic քարտատեսակը:


«Անելիք Բանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ, ինչպես, օրինակ, «Հոգատար» քարտն է: Հուսով ենք, որ այս քարտը որոշ չափով կթեթևացնի կենսաթոշակառուների հոգսերը»,- այսօր ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

«Անելիք Բանկը, ներդնելով նոր պրոդուկտներ, մշտապես կատարելագործում և նոր հնարավորություններով է օժտում դրանք՝ ելնելով շուկայի պահանջմունքներից: Այս քարտը մշակելիս և նրան որոշակի ծառայություններ կցելիս նույնպես հաշվի են առնվել շուկայի ուսումնասիրություններն ու այն, թե ինչի կարիք ունեն այսօր մեր թոշակառուները»,- նշել է բանկի Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

«Հոգատար» քարտը տրամադրվում է անվճար, առանց տարեկան սպասարկման, կանխիկացման և այլ վճարների և տրամադրում մի շարք այլ առավելություններ:

Մասնավորապես, բանկի քարտապանները հնարավորություն կունենան ստանալ 10% զեղչ «Աստղիկ բժշկական կենտրոն»-ում ամբուլատոր/ստացիոնար բուժման համար, անվճար կատարել արյան ընդհանուր քննություն և արյան մեջ ինսուլինի քանակական որոշում: Բացի այդ, քարտը հնարավորություն է ընձեռում ստանալ 5% զեղչ «Ալֆա Ֆարմ» և «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցում գնումներ կատարելիս:

Մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառու հաճախորդները, արտոնյալ պայմաններով ձեռք բերելով բանկի գործընկեր ապահովագրական ընկերության (ներկայում՝ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն, ցանկը հետագայում կարող է ընդլայնվել) կողմից «Ընտանիք ծրագիր» դժբախտ պատահարների ապահովագրության և «Բնակարան ակտիվ»՝ գույքի ապահովագրության փաթեթները՝ 500 հազ-ից մինչև 2 մլն դրամ գումարի փոխարեն վճարելով 5 հազ-ից 18 հազ. դրամ, հնարավորություն կունենան նաև 5 հազ. դրամով օգտվել «Աստղիկ ԲԿ»-ում մի շարք հետազոտություններից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 55,5 հազ. դրամ։

Բացի այդ, բանկի մինչև 70 տարեկան կենսաթոշակառու հաճախորդները կկարողանան օգտվել հատուկ իրենց համար մշակված վարկային պրոդուկտից՝ ինչպես գրավով, այնպես էլ առանց գրավային ապահովվածության: Առանց գրավի վարկերը կտրամադրվեն մինչև 48 ամիս ժամկետով և առավելագույնը 550 հազ. դրամ գումարով, իսկ գրավի առկայության դեպքում՝ մինչև 60 ամիս ժամկետով և 3 մլն դրամ առավելագույն գումարով:

Վերոնշյալ արտոնություններից բացի՝ «Հոգատար» քարտերի վրա եղած միջոցների վրա օրական կտրվածքով կհաշվարկի 3% տարեկան տոկոսադրույք, որը լրացուցիչ եկամուտ կդառնա թոշակառուների համար:

Պրոդուկտը մշակված է բոլոր այն հաճախորդների համար, որոնք իրենց կենսաթոշակները կստանան Անելիք Բանկի միջոցով: